Քաղաքականություն

ՀՀ և Հունգարիայի խորհրդարանների նախագահներն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի և Բաքվում պահվող հայ գերիների թեմաներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ և Հունգարիայի խորհրդարանների նախագահներն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի և Բաքվում պահվող հայ գերիների թեմաներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին եղել է Հունգարիայի խորհրդարանում ու հանդիպել Հունգարիայի Ազգային ժողովի պատվիրակությանը` երկրի ԱԺ նախագահ Լասլո Կյովերի գլխավորությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Լասլո Կյովերը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին կատարած պաշտոնական այցի համար ու նշել, որ նման հանդիպումները մեծ խթան են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում:

ՀՀ ԱԺ նախագահն էլ շնորհակալություն է հայտնել իր հունգարացի գործընկերոջը՝ ջերմ ընդունելության համար, ու նրան պաշտոնական այցով հրավիրել Հայաստան:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության, երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հետաքրքրության հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեմային և Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին:

Ալեն Սիմոնյանը շրջել է նաև Հունգարիայի ԱԺ շենքում և գրառում կատարել Հունգարիայի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում