Աշխարհ

Հնդկաստանը մեծ հեռահարության նոր թևավոր հրթիռի հաջող փորձարկում է իրականացրել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը մեծ հեռահարության նոր թևավոր հրթիռի հաջող փորձարկում է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների  կազմակերպությունը հաջողությամբ իրականացրել է Long Range Land Attack Cruise Missile (LRLACM ) սեփական մշակման մեծ հեռահարության թևավոր հրթիռի առաջին թռիչքային փորձարկումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը։

Արձակումը կատարվել է նոյեմբերի 12-ին Օդիշայի նահանգի ափերի մոտ գտնվող Չանդիպուրի հրթիռների փորձարկման գոտու շարժական արձակման կայանքից: 

«Հրթիռը ցուցադրել է իր առաջավոր հնարավորությունները: Փորձարկումների ժամանակ LRLACM-ի բոլոր համակարգերը գործել են կանոնավոր ռեժիմով և համապատասխանել են արձակման նպատակներին», - ասված է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Նաև նշվում է, որ տարբեր արագություններով և բարձրություններում բարդ մանևրեր կատարած հրթիռի թռիչքին հետևել են ռադարների և օպտիկաէլեկտրոնային հետևող համակարգերի միջոցով։

LRLACM-ը նախատեսված է շարժական ցամաքային արձակման կայանքներից և ռազմածովային ուժերի նավերի ունիվերսալ ուղղահայաց արձակման մոդուլներից արձակման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում