Քաղաքականություն

Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահների եռակողմ հանդիպում է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահների եռակողմ հանդիպում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 13-ին Բաքվում կայացել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի եռակողմ հանդիպումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: 

Եռակողմ հանդիպմանը ստորագրվել է «Համաձայնագիր Ադրբեջանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման ոլորտում ռազմավարական գործընկերության մասին»։

Նախագահները Բաքու են այցելել մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 29-րդ համաժողովին (COP29):

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում