Կալլասը Եվրախորհրդարանում իր թեկնածությունը հաստատելու շուրջ լսումներին կոչ է արել շարունակել աջակցությունը Կիևին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանում լսումներ են կայացել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնում Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասի թեկնածությունը հաստատելու շուրջ։ Լսումների ընթացքում Կալլասը կոչ է արել շարունակել աջակցությունն Ուկրաինային և հայտարարել է Եվրամիության համար այդ խնդրի առաջնահերթության մասին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Ուկրաինայի հաղթանակն առաջնահերթություն է բոլորիս համար…. Մենք պետք է տրամադրենք այնքան ռազմական, ֆինանսական և մարդասիրական օգնություն, որքան անհրաժեշտ է», -ասել է քաղաքական գործիչը։ 

Կալլասի կարծիքով՝ Կիևին աջակցելու Եվրամիության ջանքերը «պետք է ամրապնդվեն Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հստակ ուղու նշմամբ»:

Բացի այդ, Կալլասը հայտարարել է Ռուսաստանից, Չինաստանից և մի քանի այլ երկրներից բխող սպառնալիքների մասին և կոչ արել միավորվել դրանց դեմ պայքարելու համար։

«Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը, ձգտում են փոխել աշխարհակարգը: Ես տեսնում եմ, թե ինչպես են Չինաստանն ու Ռուսաստանը փոխկախվածությունը զենք դարձնում և մեր հասարակությունների անկեղծությունն օգտագործում մեր դեմ: Մենք պետք է հասկանանք, թե որն է սպառնալիքը և համապատասխան ձևով արձագանքենք», - ընդգծել է Կալլասը:

Կալլասը հրաժարական է տվել Էստոնիայի վարչապետի պաշտոնից, որպեսզի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնում փոխարինի Ժոզեպ Բորելին։ 

Հայերեն Русский

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը