Հայաստան

Մեկնարկեց Ազգային ժողովի հերթական նիստը․ քննարկվում է 2025-ի պետական բյուջեի նախագիծը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկեց Ազգային ժողովի հերթական նիստը․ քննարկվում է 2025-ի պետական բյուջեի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 12-ին մեկնարկեց հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 26 հարց։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, նիստում հիմնական քննարկման թեմաներից մեկը լինելու է 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը, որի մասին զեկույցով հանդես կգա ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նիստին ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խորհրդարանը նաև քննարկելու է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Քրեական վարույթներով իրավական օգնության մասին, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը և այլ օրենսդրական նախաձեռնությունները։

Օրակարգում է նաև «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկում անցկացնելու մասին հարցը։

Նիստի որոշ հարցեր վերաբերում են նաև միջազգային համաձայնագրերի վավերացմանը՝ այդ թվում ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման ներդրումային վարկի տրամադրման համաձայնագրին։

Խորհրդարանը նաև կքննարկի Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հարցը։

Ժամը 16:30-ին պատգամավորները հանդես կգան հայտարարություններով։

Նոյեմբերի 12-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում