Բուլղարիայի ՍԴ-ն գործ է հարուցել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի Սահմանադրական դատարանը գործ է հարուցել հոկտեմբերի 27-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշված է Բուլղարիայի ՍԴ կայքում տարածված հաղորդագրության մեջ:
«2024 թվականի նոյեմբերի 11-ին 50-րդ գումարման Ազգային ժողովի 58 պատգամավորների պահանջով Սահմանադրական դատարանը բացեց թիվ 34/2024 գործը՝ վիճարկելու 51-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները»,- ասվում է երկրի ՍԴ կայքում տարածված հաղորդագրության մեջ:
Սահմանադրական դատարան ներկայացված բողոքում ասվում է, որ, ըստ տիրող հասարակական կարծիքի, հոկտեմբերի 27-ին արտահերթ ընտրությունների անցկացումը ուղեկցվել է բազմաթիվ ու բազմաբնույթ խախտումներով, որոնցից շատերը կրել են նաև քրեական բնույթ։
Նախկինում Սահմանադրական դատարանը գործ էր հարուցել 52 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները մասնակի չեղարկելու վերաբերյալ։