Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի մայրաքաղաքում ամպրոպի ժամանակ կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի գագաթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հունիսի 28-ին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության՝ սաստիկ ամպրոպ է մոլեգնել Փարիզի և Ֆրանսիայի հյուսիսարևմտյան տարածաշրջաններում: Ֆրանսիայի Պտտահողմերի և սաստիկ ամպրոպների դիտարկման դիտարանն ավելի քան 13 000 կայծակ է գրանցել ամբողջ երկրում հունիսի 28-ի ժամը 18:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում:
Էյֆելյան աշտարակի գագաթին քամու պոռթկումները հասել են վայրկյանում գրեթե 29 մետրի: