Եվրոպա

Իսրայելցիների վրա հարձակումներից հետո Ամստերդամում երեք օրով արգելվել են ցույցերը

1 րոպեի ընթերցում

Իսրայելցիների վրա հարձակումներից հետո Ամստերդամում երեք օրով արգելվել են ցույցերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամստերդամի իշխանությունները նոյեմբերի 8-ից ցույցերի անցկացման եռօրյա արգելք են սահմանել քաղաքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ որոշումը պայմանավորված է Նիդեռլանդների  մայրաքաղաքում իսրայելցիների վրա հարձակման դեպքերով: 

Միաժամանակ, քաղաքապետարանն արգելել է քաղաքում շրջել ծածկած դեմքով և կրել առարկաներ, որոնք կարող են իրավախախտումներ սադրել։ 

Իսրայելցիները հարձակումների են ենթարկվել նոյեմբերի 8-ի գիշերը՝ Եվրոպա լիգայի ֆուտբոլային հանդիպումից հետո, որում Ամստերդամի «Այաքս»-ը 5:0 հաշվով հաղթել էր «Մաքաբի»-ին: Հարձակվողների շարքերում նկատվել են պաղեստինյան դրոշներ, իսկ գրոհներն ուղեկցվել են «Ազատություն Պաղեստինին» վանկարկումներով: 

The Times of Israel պարբերականի հաղորդմամբ՝ հարձակումից առաջ սոցիալական ցանցերում հայտնվել էին տեսանյութեր, որոնցում իսրայելցի երկրպագուները վիրավորական կարգախոսներ էին հնչեցնում արաբների, մասնավորապես՝ պաղեստինցիների հասցեին։ 

Իրավապահները բերման էին ենթարկել 62 անձի: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում