Կառավարությունը նախատեսում է արտաքին առևտրի ապրանքների ցանկում ավելացնել 20 նոր ապրանք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՀՀ կառավարությունը նախատեսում է Հայաստանի արտաքին առևտրի ապրանքների միասնական ցանկում ավելացնել ևս 20 անուն ապրանք, որոնք նախատեսված են լաբորատոր հետազոտությունների և որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապարակվել է e-draft.am իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Այս փոփոխությունը նպատակ ունի ապահովել Հայաստանի ներսում բույսերի պաշտպանության միջոցների և այլ կայուն օրգանական աղտոտիչների համապատասխան կարգավորումները՝ համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» որոշման: Նախագիծը նախատեսում է նաև թարմացնել Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծածկագրերի ցանկը։ 

Նոր կարգավորումը թույլ կտա ներմուծել նյութեր, որոնք հատուկ փաթեթավորված են և նախատեսված են սննդի, ջրի, օդի, և անվտանգության վերահսկման, միջլաբորատոր համեմատության թեստերի, ինչպես նաև գիտական հետազոտությունների նպատակով։ Ապրանքների մի մասը, ինչպես օրինակ՝ ալդրինը, քլորդեկոնը և դիլդրինը, նախատեսված են փոքր քանակությամբ հերմետիկ ամպուլներում ներմուծելու համար՝ լաբորատոր ստուգումների և ստանդարտացման նպատակներով։

Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի անհրաժեշտ իրավական միջավայր, որը հնարավորություն կտա ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը արտոնագրել այդ ապրանքների ներմուծումը՝ սահմանված քանակներով, ինչը կնպաստի լաբորատոր հետազոտությունների արդյունավետությանը և ստանդարտացման գործընթացների բարելավմանը։

Հայերեն

Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել

Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին

Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը