Իրավունք

Դատախազությունը հերքում է գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուի վերաբերյալ լուրը

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը հերքում է գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուի վերաբերյալ լուրը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի գլխավոր դատախազությունը հերքում է մամուլում տարածված լուրը, թե գլխավոր դատախազի նախկին օգնական Արևիկ Ավոյանը նշանակվելու է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում և համակարգելու է ապօրինի գույքի բռնագանձման ոլորտը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը, անդրադառնալով թեմային, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․ 

«Հերքում եմ։ Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուի վերաբերյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»:

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Սրբուհի Գալյանը, որը դատախազությունում համակարգում էր  ապօրինի գույքի բռնագանձման ոլորտը, նոյեմբերի 5-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ Գալյանի հեռանալուց հետո պաշտոնից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի օգնական Արևիկ Ավոյանը՝ շեշտելով, որ նրա ազատումը պատահական չի եղել։ Ըստ օրաթերթի տեղեկությունների՝ հենց նա է նշանակվելու գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում և համակարգելու է ապօրինի գույքի բռնագանձման ոլորտը։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում