Ադրբեջան

Գերմանիայի կանցլերը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 կլիմայի գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլերը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 կլիմայի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 կլիմայի գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Շոլցը, ով պետք է ներկա գտնվեր գագաթնաժողովի առաջնորդների հանդիպմանը, չեղարկել է իր մասնակցությունը՝ Գերմանիայում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ 

Նշվում է, որ Բաքվում կայանալիք գագաթնաժողովին Շոլցի չմասնակցելը էլ ավելի է խորացնելու եվրոպական առաջնորդերի պակասը այդ միջոցառմանը։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նույնպես չի մասնակցի, քանի որ կենտրոնացած է իր երկրորդ ժամկետին անցնելու վրա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես բաց կթողնի գագաթնաժողովը՝ ըստ ելույթների ցուցակի։

Այս բացակայությունները կարող են ազդեցություն ունենալ գագաթնաժողովի բանակցությունների վրա, որտեղ Եվրոպան ավանդաբար կարևոր դեր է խաղում կլիմայի փոփոխության դեմ պայքարում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում