Քաղաքականություն

Միրզոյանը ԵՔՀ շրջանակներում ԱԳ նախարարների հետ հանդիպմանն անդրադարձել է  տարածաշրջանային հարցերի

1 րոպեի ընթերցում

Միրզոյանը ԵՔՀ շրջանակներում ԱԳ նախարարների հետ հանդիպմանն անդրադարձել է  տարածաշրջանային հարցերի

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուդապեշտ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 7-ին մասնակցել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի կողմից կազմակերպված աշխատանքային նախաճաշին: Հանդիպումը կայացել է Հունգարիայի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթաժողովի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի առնչությամբ, ինչպես նաև ջանքերը խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ որպես տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր գործոն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում