ՀՀ-ն 2025 թվականից 120 երկրի հետ փոխադարձության սկզբունքով կիրականացվի ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը, լինելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ, միացել է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման Միասնական հաշվետվողական ստանդարտին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ ստանդարտը ներդրած երկրների հարկային մարմինները, փոխադարձության սկզբունքով, ավտոմատ եղանակով տեղեկատվություն են փոխանակելու ֆինանսական հաստատություններում ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ։ 

Տեղեկատվության առաջին փոխանակումը 2025 թվականից է. Հայաստանը շուրջ 120 պետությունների և աշխարհագրական տարածքների հետ, տարեկան մեկ անգամ, փոխադարձության սկզբունքով իրականացնելու է ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակում։ ՀՀ ռեզիդենտ և ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ համարվող՝ ֆինանսական հաստատությունները, մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով հարկային մարմին կներկայացնեն օրենսդրությամբ սահմանված տեղեկատվությունը։

Միասնական հաշվետվողական ստանդարտի կիրարկմանն ընդառաջ՝ արդեն իսկ համապատասխան փոփոխություններ են կատարվել  Հարկային օրենսգրքում։ Հայաստանը միացել է նաև իրավական հիմք հանդիսացող միջազգային պայմանագրերին, մասնավորապես, «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիային, ինչպես նաև «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների միջև բազմակողմ համաձայնագրին, որով սահմանվում է նաև համաձայնագրին միացած այն երկրների ցանկը, որոնց հետ Հայաստանը պետք է իրականացնի նման փոխանակում։ 

Միջազգային պայմանագրերը տեղադրված են ՊԵԿ պաշտոնական կայքի «Միջազգային համագործակցություն» բաժնի «Միջազգային հարկային պայմանագրեր» մասի «Այլ պայմանագրեր» ենթաբաժնում: 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կարևորելով հարկային մարմինների միջև փոխանակվող տեղեկատվության գաղտնիության ապահովումը, Պետական եկամուտների կոմիտեն արդեն իսկ հաջողությամբ ներդրել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգը (ISM)։ Միաժամանակ, կոմիտեն ակտիվ աշխատանքներ է իրականացնում տեղեկատվական տեխնոլոգիական հագեցվածությունն ապահովելու նպատակով, մասնավորապես, ՏՀԶԿ տվյալների փոխանցման հատուկ  համակարգի (CTS) կիրառման ուղղությամբ։ 

 

Հայերեն English

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից