Տիգրան Մկրտչյանն ու Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են սփյուռքի կառույցների համագործակցության ձևաչափերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, հանրային դիվանագիտության և հունական սփյուռքի հարցերով պատասխանատու Յորղոս Կոցիրասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են սփյուռքի կառույցների համագործակցության հնարավորությունները և ձևաչափերը: Յորղոս Կոցիրասը ՀՀ դեսպանին տեղեկացրել է արտաքին գործերի նախարարության՝ արտերկրում հելլենիզմի հարցերով 2024-2027 թվականների ռազմավարական ծրագրի սպասվող շնորհանդեսի մասին՝ նշելով, որ հունական կողմի համար հետաքրքրական է սփյուռքի կառույցների հետ համագործակցության կազմակերպման Հայաստանի փորձը։ 

ՀՀ դեսպանը նախարարի տեղակալին է ներկայացրել առաջիկայում Հայաստանում կազմակերպվող մի շարք միջոցառումներ, որոնք բարձրաստիճան շփումների և փորձի փոխանակման հնարավորություն են ստեղծում: 

Զրուցակիցները կարևորել են ինչպես պաշտոնական բարձրաստիճան փոխայցերի, այնպես էլ համայնքային կառույցների միջև համագործակցությունը խթանելու կարևորությունը:

 

Հայերեն English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/10/26

Ասիական ինդեքսներ - 22/10/26

Անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու մասին, գաղտնի են. Դատախազությունը պարզաբանում է

Ֆրանսիայում գրանցվել է Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը

Բուլղարիայում մեկնարկել է Պլովդիվի գիտության փառատոնը. BTA

Կենսաչափական նոր համակարգի ներդրումը ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում ամենածավալուն ռեֆորմն է․ Նելլի Դավթյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը 2026 թվականին կտրուկ աճել է

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով