ՀՖՖ-ն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար թեկնածուների լայն ցանկ ունի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է բանակցությունները ազգային ընտրանու գլխավոր մարզչի թեկնածուների հետ:

«Կա մարզիչների բավականին լայն ցանկ, որոնց հետ ՀՖՖ-ն վարել և վարում է բանակցություններ: Այս պահին նպատակահարմար չենք համարում նշել անուններ՝ գործընթացին չխանգարելու համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը:

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հեռացրել էր Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին, ով այդ պաշտոնին էր 2023 թվականի հունվարից:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը Fast Sport-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում են տարբեր թեկնածուների, որոնց թվում է նաև «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռաուլը, որն այս պահին մարզում է «Ռեալ»-ի երիտասարդական թիմը։ 

 

Հայերեն

Վահան Կոստանյանը Ալբանիայի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները

«Երևանի ավտոբուս»-ում մեկնարկել է «Հայգեր» մակնիշի ավտոբուսների նվիրատվության գործընթաց

Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխաների` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տրանսպորտի հարցերով նախարարական հինգերորդ համաժողովի եզրափակիչ նիստին

Շինաշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 21-ից 24-ը կփակվի Վաղարշապատ-Մասիս ճանապարհի մի հատվածը

Մեկնարկել են «Անվտանգ տարի փրկարարի հետ» իրազեկման և ուսուցման դասընթացները․ մասնակցել է ավելի քան 900 քաղաքացի

Քաղաքացիները կկարողանան եկամտային հարկից հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին

Գավառ համայնքում հայտնի են «Վոլեյբոլի դպրոցականների լիգա» մրցաշարի համայնքային փուլի հաղթող թիմերը

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել