Հայաստան

ՀՀ վարչապետն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է նրա այցը Հայաստան և մասնակցությունը Երևանում անցկացված «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովին: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Քայլաշ Սաթյարթիի գործունեությունը երեխաների շահագործման դեմ պայքարի և հանրակրթության հասանելիության ուղղությամբ՝ ընդգծելով, որ երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ-ում երեխաների կրթության իրավունքի պաշտպանությունն ու իրացումը, ինչպես նաև կրթության հավասար հնարավորությունների ապահովումը պետական կրթական քաղաքականության առանցքային թիրախներից են: 

Քայլաշ Սաթյարթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Երևանում անցկացված համաժողովին հրավիրելու համար: Քայլաշ Սաթյարթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության իրականացրած երեխայակենտրոն քաղաքականությունը: Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը սոցիալական ոլորտում, այդ թվում՝ կիսելու փորձը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում