ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի երկու ընտրատեղամասում քվեարկությունն ընդհատվել է սպառնալիքների պատճառով
1 րոպեի ընթերցում
Jonathan Winslow of the Harwich DPW puts together some of the voting booths at the Harwich Community Center Monday morning. A crew from the Harwich Department of Public Works was at the community center Monday, Nov. 4, 2024 setting up the polling station. Voters will head to the polls Tuesday, Nov. 5 to vote in the presidential election along with some local races.
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ֆուլթոն բնակավայրում, որը 2020 թվականի ընտրություններից հետո դատական գործընթացների կենտրոնում էր, նախագահական ընտրությունների քվեարկությունն ընդհատվել է սպառնալիքների պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ֆուլթոնի ընտրական գրանցումների հանձնաժողովի նախագահ Նադին Ուիլյամսը։
«Իշխանությունները հինգ հաղորդում են ստացել ռումբի սպառնալիքի մասին, և շրջանի երկու տեղամասերում մարդիկ ժամանակավորապես տարհանվել են մոտ 30 րոպեով»,- ասել է Ուիլյամսը:
Նա հավելել է, որ սպառնալիքների մասին լուրերը չեն հաստատվել՝ տեղեկացնելով, որ շրջանի իշխանությունները կպնդեն, որպեսզի երեկոյան վերաբացվեն խափանված երկու ընտրատեղամասերը: