Եվրահանձնաժողովի առաջին թեկնածուները հաջողությամբ անցել են «քասթինգը». DW

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանում հաջողությամբ են անցել Եվրահանձնաժողովի նոր կազմում ընդգրկվող առաջին չորս թեկնածուների լսումները։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից:

Նոյեմբերի 4-ին կանաչ լույս են ստացել Եվրախորհրդարանում առևտրի հարցերով եվրահանձնակատարի թեկնածու Մարոշ Շեֆչովիչը՝ Սլովակիայից, մշակույթի հարցերով եվրահանձնակատարի թեկնածու Գլեն Միկալեֆը՝ Մալթայից, գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատարի թեկնածու Քրիստոֆ Հանզենը` Լյուքսեմբուրգից, և Հունաստանի ներկայացուցիչ Ապոստոլոս Ցիցիկոստասը, որը պետք է զբաղվի տրանսպորտի հարցերով։ 

58-ամյա Մարոշ Շեֆչովիչը ներկայում զբաղեցնում է Եվրահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը և պատասխանատու է Եվրամիության հաստատությունների միջև կապերի համար։ Իր նոր պաշտոնում նա, մասնավորապես, պետք է Չինաստանի հետ բանակցություններ վարի առևտրային հակամարտության կարգավորման շուրջ, ինչպես նաև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ՝ Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայի` Մերկոսուրի մասնակիցների հետ։

Տրանսպորտի հարցերով եվրահանձնակատարի թեկնածու Ցիցիկոստասը եվրապատգամավորներին հավաստիացրել է, որ արդեն առաջիկա տարում մտադրություն ունի ներկայացնել ԵՄ-ում երկաթուղային տոմսերի պատվիրման միասնական համակարգ ներդնելու՝ վաղուց հետաձգված պլանները։

Եվրահանձնաժողովում պաշտոններում նշանակվելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուներն ապահովեն ձայների երկու երրորդի աջակցությունն իրենց խորհրդարանական հանձնաժողովներում: Եթե նրանց չհաջողվի դրան հասնել, ապա լրացուցիչ լսումներ կանցկացվեն, որից հետո կանաչ լույս ստանալու համար արդեն բավական է պարզ մեծամասնության ձայնը։ Թեկնածուի համար չափազանց անհաջող լսումների դեպքում ԵՄ երկրների կառավարությունները պետք է նոր թեկնածություններ առաջադրեն:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին