Աշխարհ

Հնդկաստանում առնվազն 36 մարդ է զոհվել  ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետևանքով

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում առնվազն 36 մարդ է զոհվել  ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հյուսիսում գտնվող Մարչուլա քաղաքում առավոտյան ավտոբուսը կիրճն է ընկել, որի հետևանքով առնվազն 36 մարդ է զոհվել, 10 մարդ՝ վիրավորվել։ 5 մարդ դեռ անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է The Times of India պարբերականը։

Որոնողափրկարարական աշխատանքներին օգնում են նաև տեղի բնակիչները։ Իշխանությունները հայտարարել են, որ որոնողական աշխատանքներին զուգահեռ՝ զոհերի թիվը կարող է աճել։

Նշվում է, որ 42-տեղանոց ավտոբուսն անդունդն է ընկել մոտ 200 մ բարձրությունից։

Կատարվում է հետաքննություն վթարի պատճառները պարզելու համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում