Եվրոպա

ԱՄՆ-ն ռմբակոծիչներ կուղարկի Եվրոպա՝ համատեղ գործողություններ իրականացնելու նպատակով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ռմբակոծիչներ կուղարկի Եվրոպա՝ համատեղ գործողություններ իրականացնելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն առաջիկա օրերին ռազմավարական ռմբակոծիչներ կտեղակայի Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համատեղ գործողություններ իրականացնելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի եվրոպական հրամանատարությունից։

«Ակնկալվում է, որ ռմբակոծիչների աշխատանքային խմբի տեղակայումը Եվրոպայում կսկսվի մոտ օրերս»,-ասված է հրամանատարության հաղորդագրության մեջ։

Ռազմաօդային ուժերի ռմբակոծիչները Միացյալ Նահանգներից կտեղափոխվեն եվրոպական հրամանատարության պատասխանատվության տակ։

Մի քանի շաբաթ շարունակ ամերիկյան ռմբակոծիչների անձնակազմերը կմարզվեն և գործողություններ կանցկացնեն դաշնակիցների և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում