Բրազիլիայի ղեկավարն ասել է, թե ում կցանկանար տեսնել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան ասել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում նախընտրում է տեսնել Ամերիկայի ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բրազիլիայի ղեկավարն այդ կարծիքը հայտնել է LCI հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ 

«Հիանալի կլինի տեսնել իշխանության ղեկին դեմոկրատների թեկնածուին»,- հայտարարել է Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան:

Նրա կարծիքով՝ Հարիսի պաշտոնավարումը ԱՄՆ-ի ղեկավարի պաշտոնում կնպաստի երկրում ժողովրդավարության ամրապնդմանը։ Այդ կապակցությամբ նա հիշեցրել է Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհը։ 

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 5-ին։ 

 

 

Հայերեն Русский