Հնդկաստանը մեծացնում է միջուկային սուզանավերի իր նավատորմը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկական օվկիանոսում Չինաստանի և Պակիստանի ռազմածովային ուժերի ներկայության ուժեղացման հեռանկարների պատճառով Հնդկաստանը ջանքեր է գործադրում՝ ավելացնելու միջուկային սուզանավերի թվաքանակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Defense News-ը:

Հնդկաստանը սկսել է նոր դասի հարվածային սուզանավերի կառուցումն այն բանից հետո, երբ կառավարությունը հաստատել է 4,8 միլիարդ դոլարի չափով գումարի տրամադրումը 6000-ական տոննա քաշով երկու միջուկային սուզանավի կառուցման համար։ Ընդհանուր առմամբ, պետք է սպառազինության մեջ ընդունվի վեց այդպիսի միջուկային սուզանավ։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ դրանց սարքավորումների մինչև 90 %-ը պետք է լինի հնդկական արտադրության։ 

Այս միջուկային սուզանավերը պետք է զինված լինեն տորպեդներով, ինչպես նաև «Բրամոս» հրթիռներով՝ նավերին և ցամաքային թիրախներին հարվածներ հասցնելու համար։

Պլանավորվում է, որ այս սուզանավերը կհետևեն Չինաստանի ռազմածովային ուժերի ակտիվությանը Հնդկական օվկիանոսում, ինչպես նաև կմշտադիտարկեն ռազմավարական ջրային ուղիները՝ Պարսից ծոցը, Ադենի ծոցը և Մալակկայի նեղուցը։

Միևնույն ժամանակ հրատարակությունը նշում է, որ նման սուզանավերը սպառազինության մեջ ընդունելու համար տարիներ կպահանջվեն։

Հնդկաստանը նաև ներդրումներ է կատարում բալիստիկ հրթիռներով զինված միջուկային սուզանավերի արտադրության մեջ։ Առաջին նման սուզանավը՝ Arihant-ը, սպառազինության կազմ է ընդունվել 2016 թվականին, իսկ այս դասի երկրորդ միջուկային սուզանավը՝ Arighaat-ը, 2024 թ. օգոստոսին, Վիշակհապատնամի ռազմածովային ուժերի բազայում։

«Arihant և Arighaat միջուկային սուզանավերի առկայությունը կուժեղացնի Հնդկաստանի հնարավորությունները՝ զսպելու հնարավոր հակառակորդներին և պաշտպանելու իր ազգային շահերը», - ասվում է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

S4 անունը կրող բալիստիկ հրթիռներով զինված մյուս միջուկային սուզանավը, որը վերոնշյալներից 20 մ ավելի երկարություն կունենա, սպառազինության կազմ կընդունվի 2025 թվականին։  

Այս դասի ևս մեկ միջուկային սուզանավ ջրարկել են այս տարվա հոկտեմբերի 16-ին։

Հայերեն Русский

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը