Մարզեր

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում հոկտեմբերին ծնվել է 161 երեխա

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում հոկտեմբերին ծնվել է 161 երեխա

ԳԱՎԱՌ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում 2024 թվականի հոկտեմբեր ամսին ծնվել է 161 երեխա՝ 93 տղա և 68 աղջիկ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել 79, Սևանի ԲԿ-ում՝ 33, Գավառի ԲԿ-ում՝ 33, Վարդենիսի ԲԿ-ում՝ 13, Ճամբարակի առողջության կենտրոնում՝ 3 երեխա։

2023 թվականի հոկտեմբերին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում լույս աշխարհ է եկել 207 երեխա՝ 121 տղա, 86 աղջիկ։

Խոսրով Խլղաթյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում