ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու հրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Երևանում կայանալիք առաջնության անցկացմանը վերաբերող հարցեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 31-ին հանդիպել է հրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատներին՝ քննարկելու Երևանում 2026 թվականին կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացմանը վերաբերող հարցեր։ 

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Ռատներին այցի համար՝ նշելով, որ ՀՀ կառավարության համար հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացումը մեծ պատասխանատվություն է: Նախարարի խոսքով՝ Հայաստանը միջազգային մրցաշարեր անցկացնելու հաջողված փորձ ունի, և 2025 թվականին ևս մեր երկրում նախատեսվում են միջազգային 4 խոշոր մրցաշարեր:

«Մենք շատ ուրախ ենք այս առաջնությունը Երևանում անցկացնելու հնարավորության համար և պատրաստակամ ենք այն բարձր մակարդակով կազմակերպելու գործում: Մեզ համար սա նաև համագործակցության, այս սպորտաձևը Հայաստանում զարգացնելու հնարավորություն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: 

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում սպորտային ենթակառուցվածքների զարգացման, մարզիկների խրախուսման, առողջ ապրելակերպի խթանման ուղղություններով, և միջազգային համագործակցության շրջանակում կատարվող աշխատանքը ևս կնպաստի այս ուղղությամբ աշխատանքի բարելավմանը: 

Հրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատները շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Երևանում մրցաշարի անցկացման հանգամանքը կարևորել ոչ միայն պատշաճ կազմակերպման և լավագույնս ներկայանալու, այլև մարզաձևի նկատմամբ հետաքրքրության բարձրացման առումով:

Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությանն ընդառաջ՝ Ալեքսանդր Ռատներն այցելել է նաև Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ ծանոթանալու մրցաշարի անցկացման պայմաններին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մրցաշարի կազմակերպմանն առնչվող աշխատանքային մի շարք հարցեր:

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին