Չինաստան

Ճապոնիայի վարչապետը նոյեմբերին կհանդիպի Սի Ծինփինի հետ. Yomiuri

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետը նոյեմբերին կհանդիպի Սի Ծինփինի հետ. Yomiuri

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան նոյեմբերի կեսերին հանդիպում կունենա Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Yomiuri թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրների։

Երկու երկրների ղեկավարները կմասնակցեն Պերուում նոյեմբերի 15-16-ը կայանալիք Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին և Բրազիլիայում նոյեմբերի 18-19-ը կայանալիք G20-ի գագաթնաժողովին: Նշվում է, որ ավելի հավանական է համարվում նրանց հանդիպումը Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում։

Սա կլինի հոկտեմբերին Ճապոնիայի վարչապետ ընտրված Սիգերու Իսիբայի և նրա չինացի գործընկերոջ առաջին հանդիպումը։

Ինչպես սպասվում է, Ճապոնիան մտադիր է հաստատել Չինաստանի հետ «ռազմավարական և փոխշահավետ հարաբերությունների» իր ուղեգիծը։ 

Հրատարակությունը հաղորդում է, որ վարչապետ Իսիբան կհայտնի Չինաստանի հետ կառուցողական և կայուն հարաբերություններ հաստատելու և բարդ խնդիրները երկխոսության միջոցով լուծելու իր մտադրությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում