Քաղաքականություն

Նախագահ Վահագն Խաչատուրյանը «COP16» համաժողովի շրջանակներում զրույց-քննարկումներ է ունեցել պատվիրակությունների բարձր ղեկավարների հետ

2 րոպեի ընթերցում

Նախագահ Վահագն Խաչատուրյանը «COP16» համաժողովի շրջանակներում զրույց-քննարկումներ է ունեցել պատվիրակությունների բարձր ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող Կենսաբազմազանության մասի կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի, Սուրինամի նախագահ Չան Սանտոխիի, Գվինեա-Բիսաուի նախագահ Ումարո Սիսոկո Էմբալոյի, Հայիթիի անցումային նախագահական խորհրդի նախագահ Էդգար Լեբլանկ Ֆիլսի և պատվիրակությունների բարձր ղեկավարների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել կլիմայի փոփոխությունների և կենսաբազմազանության կրճատման մարտահրավերներին դիմակայելու ուղիների և հնարավորությունների վերաբերյալ հարցերին: Մտքեր են փոխանակվել գլոբալ և տարածաշրջանային տարբեր հիմնահարցերի, անվտանգային, բնակլիմայական և այլ բնույթի իրողությունների, խնդիրների և դրանց հաղթահարման նպատակով միասնական օրակարգերի ձևավորման հեռանկարների վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ համաժողովին մասնակից պատվիրակությունների բարձր ղեկավարներն ընդգծել են արդի փոփոխությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների արագընթաց զարգացման, բնակլիմայական և մարդածին աղետների առկայության պայմաններում բնապահպանության խնդիրների շուրջ բոլոր երկրների ջանքերը մեկտեղելու անհրաժեշտության հրամայականը:

Անդրադարձ է կատարվել նաև արդի իրողությունների համատեքստում մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության կայուն զարգացումն ապահովող արդյունավետ մեխանիզմների և տեսական հիմնադրույթների մշակման սկզբունքներին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում