ՀՀ և Կոլումբիայի նախագահները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ հիմնահարցերի շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի (COP16) շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ՝ աշխատանքային ճաշի ձևաչափով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահը բարձր է գնահատել կոլումբիական կողմի մեծածավալ աշխատանքը կարճ ժամանակամիջոցում նման լայնամասշտաբ միջոցառումը պատշաճ կերպով կազմակերպելու գործում:

Հանդիպման ընթացքում նախագահներն անդրադարձել են Հայաստանի և Կոլումբիայի միջև հարաբերությունների և համագործակցության առկա մակարդակի բարձրացման հնարավորություններին և հեռանկարներին և երկուստեք կարևորել են այս ուղղությամբ քայլերի նախաձեռնումն ու խթանումը:

Ըստ աղբյուրի՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը ջերմ հարաբերություններ և փոխգործակցություն ունի լատինաամերիկյան մի շարք երկրների հետ և կարևորում է համագործակցության շրջանակի հետագա ընդլայնումը տարածաշրջանի երկրների հետ:

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ հիմնահարցերի շուրջ, շեշտել են արդի գլոբալ մարտահրավերների դեմ միասնական օրակարգով և համատեղված ուժերով պայքարելու կարևորությունը:

Հայերեն English Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն