Մերձավոր Արևելք

Իսրայելական հարվածներից Գազայի հատվածում 1 օրում 102 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Իսրայելական հարվածներից Գազայի հատվածում 1 օրում 102 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածի տարբեր շրջաններում, հիմնականում՝ անկլավի հյուսիսում, ավելի քան 100 մարդ է զոհվել անցած օրվա ընթացքում իսրայելական ուժերի գրոհների և ռմբակոծությունների հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։ 

Ըստ գերատեսչության՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում Իսրայելի հարվածների զոհ է դարձել 102 մարդ, վիրավորվել է 287 մարդ։ 

Նշվում է, որ Իսրայելի ռազմական գործողությունների սկզբից ի վեր անկլավում զոհերի ընդհանուր թիվը հասել է 43 163-ի, վիրավորվել է 101 510 պաղեստինցի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ է սկսել 2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ վիրավորվել։ Դեռ մոտ 100 պատանդ պահվում է ՀԱՄԱՍ-ի մոտ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում