Աշխարհ

Զելենսկին հանդիպել է սկանդինավյան երկրների վարչապետների հետ

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հանդիպել է սկանդինավյան երկրների վարչապետների հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի վարչապետների հետ քննարկել է Կիևին տրամադրվող ռազմական օգնության հարցը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։ 

«Ուշադրության կենտրոնում է եղել Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու շարունակականությունը, մասնավորապես պաշտպանության ոլորտում առանցքային կարիքները»,- հայտնել է Զելենսկին։

Սկանդինավյան երկրների վարչապետների հետ հանդիպումը կայացել է Ուկրաինա-Հյուսիսային Եվրոպա գագաթնաժողովից հետո։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայում զենքի արտադրության ֆինանսավորումը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերի լրացուցիչ մատակարարումները։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում