Քաղաքականություն

ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Կոլումբիա

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Կոլումբիա

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 29-31-ն աշխատանքային այցով գտնվելու է Կոլումբիայում 2024թ. ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասի կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովին մասնակցելու նպատակով (COP16)։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ համաժողովի ընթացքում Վահագն Խաչատուրյանը հանդես կգա ելույթով, հանդիպում կունենա Կոլումբիայի նախագահի և գործընկեր երկրների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։

Համաժողովը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ երկրների հերթական կոնֆերանսն է, որն անցկացվում է 2024թ. հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 1-ը Կոլումբիայի Սանտիագո դե Կալի քաղաքում: Համաժողի նպատակն է քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի փոխկապակցված ճգնաժամերը լուծելու համար: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում