Մերձավոր Արևելք

«Հեզբոլլահ»-ը նոր ղեկավար ունի

1 րոպեի ընթերցում

«Հեզբոլլահ»-ը նոր ղեկավար ունի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանյան «Հեզբոլլահ»-ի նոր ղեկավար է ընտրվել խմբավորման գլխավոր քարտուղարի տեղակալ շեյխ Նայիմ Քասեմը, որն ավելի քան 30 տարի եղել է շարժման բարձրաստիճան պաշտոնյա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Քասեմը «Հեզբոլլահ»-ի ղեկավարի տեղակալ էր նշանակվել 1991 թվականին՝ զինված խմբավորման այն ժամանակվա գլխավոր քարտուղար Աբբաս ալ Մուսավիի կողմից, որն իսրայելական հարվածից սպանվել էր հաջորդ տարի։ Երբ «Հեզբոլլահ»-ի ղեկավար էր դարձել Հասան Նասրալլահը, Նայիմ Քասեմը պահպանել էր իր պաշտոնը։ Նա «Հեզբոլլահ»-ի հիմնական խոսնակներից է և հարցազրույցներ է տվել արտասահմանյան տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ Իսրայելի հետ հակամարտության վերջին մեկ տարվա ընթացքում։

«Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլահը սպանվել էր սեպտեմբերի վերջին Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով։ Նասրալլահի մահից հետո տեղեկություններ էին տարածվել, որ նրան կփոխարինի Հաշեմ Սաֆիեդդինը, որը զբաղեցնում էր շարժման գործադիր խորհրդի ղեկավարի պաշտոնը։ Սակայն հոկտեմբերի 23-ին «Հեզբոլլահ»-ը հաստատել էր, որ իսրայելական հարվածից սպանվել է նաև Սաֆիեդդինը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում