Սպորտ

Հաջորդ տարի կմեկնարկի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցի կառուցումը

1 րոպեի ընթերցում

Հաջորդ տարի կմեկնարկի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցի կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հաջորդ տարի կմեկնարկի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի կառուցումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

Նա նշեց, որ հաջորդ տարվա պետական բյուջեով մարզակառույցների համար հատկացվել է 10,5 միլիարդ դրամ։  

«Շարունակվելու են աշխատանքներն Արթուր Ալեքսանյանի անվան սպորտային համալիրի կառուցման ուղղությամբ, մյուս տարվա բյուջեով պլանավորված է նաև Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի կառուցումը։ Ավարտին կհասցնենք Հեծանվային և գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների, օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճների վերակառուցման աշխատանքները»,- ասաց Անդրեասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում