Աշխարհ

Հնդկաստանի և Իսպանիայի վարչապետները կողմ են Պաղեստինի անդամակցությանը ՄԱԿ-ին

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի և Իսպանիայի վարչապետները կողմ են Պաղեստինի անդամակցությանը ՄԱԿ-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն իրենց աջակցությունն են հայտնել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելուն։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ, որն արվել է Իսպանիայի կառավարության ղեկավարի՝ Նյու Դելի կատարած այցի կապակցությամբ։

Մոդին և Սանչեսը խորը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում անվտանգության վատթարացող իրավիճակի կապակցությամբ և բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածության կոչ արել։ «Նրանք հորդորել են արել բոլոր հարցերը լուծել երկխոսության և դիվանագիտության ճանապարհով»,- ասվում է փաստաթղթում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում