Իսրայելը տարհանման հրահանգ է տվել Լիբանանի Տյուրոս քաղաքի մի հատվածի բնակիչներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) Լիբանանի հարավում գտնվող Տյուրոս քաղաքի բնակիչներին կարգադրել է լքել մի ընդարձակ հատված, որտեղ իսրայելցի զինվորականները պյանավորում են հարվածներ հասցնել «Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:

««Հեզբոլլահ»-ի ակտիվությունն ստիպում է Իսրայելի պաշտպանության բանակին գործել այնտեղ, որտեղ դուք այժմ գտնվում եք: ԻՊԲ-ն չի ցանկանում ձեզ վնաս պատճառել», - հայտարարել է ԻՊԲ-ի ներկայացուցիչ Ավիչայ Ադրայը:

Նա կոչ է արել քաղաքացիական անձանց անհապաղ շարժվել Ավալի գետից դեպի հյուսիս ընկած շրջաններ: Ադրայը զգուշացրել է, որ յուրաքանչյուր ոք, ով գտնվում է «Հեզբոլլահ»-ի անդամների և շարժման օբյեկտների մերձակայքում, վտանգի է ենթարկում իր կյանքը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը քանիցս հարվածներ է հասցրել Տյուրոսին:

Սեպտեմբերի վերջից Իսրայելն ակտիվորեն ոչնչացնում է «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքները Լիբանանի հարավում և Բեյրութում։ ԻՊԲ-ն նաև հոկտեմբերի 1-ից սահմանափակ ցամաքային հարձակումներ է սկսել Լիբանանի հարավի սահմանամերձ շրջանում գտնվող «Հեզբոլլահ»-ի օբյեկտների վրա: Իսրայելական հարվածներից Լիբանանում շուրջ 2000 մարդ է զոհվել։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին ամեն օր հրթիռներ է արձակում Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար