Այս զորակոչին պարտադիր զինվորական ծառայության համար դիմել է երկու կին․ ՊՆ մամուլի քարտուղար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ զորակոչին պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար դիմել է երկու կին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Այս զորակոչին ունենք երկու կին զինծառայող, որոնք արդեն համալրել են կանանց գումարտակը։ Նշեմ, որ նախորդ զորակոչին կանանց գումարտակը համալրած պարտադիր ժամկետային զինծառայողը՝ ավարտելով ծրագիրը, արդեն դիմել և ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա»,- նշեց Թորոսյանը։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Ծառայության ժամկետը վեց ամիս է, ծրագրի մասնակիցները ծառայում են բացառապես ուսումնական զորամասում։ 

Հայերեն Español

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացումը պետք է հանգեցնի տոկոսադրույքների նվազման. Փաշինյան

Հայաստան-ԵՄ հարաբերությունները պատմության ամենաբարձր կետում են. Փաշինյան