Բանակ

ԶՈՒ ԳՇ պետը հասարակությունից բանակ ներթափանցող արատավոր բարքերն արմատախիլ անելու անհրաժեշտություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

ԶՈՒ ԳՇ պետը հասարակությունից բանակ ներթափանցող արատավոր բարքերն արմատախիլ անելու անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հասարակությունից բանակ արատավոր բարքեր են ներթափանցում, որոնք անհրաժեշտ է արմատախիլ անել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ 

«Բոլորս՝ սկսած ինձանից, բոլոր կանխարգելիչ աշխատանքները և միջոցառումներն իրականացնում ենք։ Պետք է հասկանանք նաև, որ հասարակությունից բանակ արատավոր բարքեր են ներթափանցում։ Մեր գործունեության հիմնական նպատակաուղղվածությունն այն է, որ  այդ արատավոր բարքերը բանակից արմատախիլ անենք։ Հասկանում եք, որ բանակ են մտնում հասարակության տարբեր շերտերի զինծառայողներ, որոնց դաստիարակությունը տարբեր է, և մեր աշխատանքի ուղղվածությունն այն է, որ իրականացնենք բազմաբնույթ և բազմաբովանդակ աշխատանք այդ բարքերն արմատախիլ անելու համար»,- ասաց Ասրյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում բանակում գրանցվող ու ողբերգական հետևանքներ ունեցող միջադեպերին։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում