Տնտեսություն

Պետք է հնարավորություն ստեղծենք, որ ՀՀ-ում աշխատող ավելի շատ մարդ հարստանա, ոչ թե «յոլա գնա». Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Պետք է հնարավորություն ստեղծենք, որ ՀՀ-ում աշխատող ավելի շատ մարդ հարստանա, ոչ թե «յոլա գնա». Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման խնդիրն է համարում այն, որ ավելի ու ավելի շատ մարդ օրինական, մրցակցային աշխատանքով հարստանալու իրական հնարավորություն ունենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում:

«Մեր խնդիրն այն է, որ ՀՀ օրենսդրությունը, այդ թվում հարկային և մյուս օրենսդրություններն ի սկզբանե «իրական Հայաստանի» հիմքի վրա չեն ձևավորվել: Եվ ես վստահ չեմ, որ մեր օրենքները, ընթացակարգերը, քաղաքականություններն ավելին ձևավորելու լավագույն հնարավորությունն են տալիս: Կառավարության և Ազգային ժողովի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքների և կարգավորումների առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի ՀՀ ավելի ու ավելի շատ քաղաքացիների համար օրինական աշխատանքով և/կամ գործունեությամբ հարստանալու հնարավորությունները ստեղծելը»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ պետական մարմինները հիմնադրման օրվանից սա ոչ թե բաց են թողել իրենց ուշադրությունից, այլ ընդհանրապես նրանց «գենետիկայի» մեջ չի էլ եղել նման խնդիր:

«Մենք պետք է լուծենք հետևյալ խնդիրը՝ հնարավորություն ստեղծենք, որ Հայաստանում աշխատող, գործունեություն ծավալող ավելի շատ մարդ հարստանա, ոչ թե «յոլա գնա»: Մինչդեռ մեր խնդիրը պետք է լինի, որ ավելի ու ավելի շատ մարդ օրինական, մրցակցային աշխատանքով հարստանալու իրական հնարավորություն ունենա: Մենք պետք է մեր ամբողջ օրենսդրությունը, ընթացակարգերը, արտաքին և ներքին քաղաքականությունները համապատասխանեցնենք այս կարիքներին, «իրական Հայաստանի» կարիքին»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ դա շատ բարդ աշխատանք է, և այսօրվանից պետք է սկսեն այդ աշխատանքը:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում