ՀՀ ԱԳՆ-ն Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է Ղազախստանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է Ղազախստանի կառավարությանն ու ժողովրդին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
Our heartfelt congratulations to the people & government of #Kazakhstan🇰🇿 celebrating #RepublicDay. #Armenia looks forward to further developing future-oriented strategic cooperation between Yerevan & Astana based on mutual respect & trust. pic.twitter.com/ERPPKQGn5z
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) October 25, 2024
«Սրտանց շնորհավորում ենք Ղազախստանի ժողովրդին և կառավարությանը՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
Հայաստանն ակնկալում է Երևանի և Աստանայի միջև ապագային ուղղված ռազմավարական համագործակցության հետագա զարգացում՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա», - իր գրառման մեջ նշել է ՀՀ ԱԳ նախարարությունը։