Քաղաքականություն

Փաշինյանն ու Լուկաշենկոն կարճատև շփում են ունեցել Կազանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում կարճատև շփում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է բելառուսական Пул Первого տելեգրամյան ալիքը՝ հրապարակելով լուսանկար։ 

Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել։ 

Ընթացիկ տարվա հունիսի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի ոչ մի պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։ 

«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44–օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը: Դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ ու հարց քննարկե՞մ»,–ասել էր Փաշինյանը: 

Փաշինյանն արձագանքել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե 44-օրյա պատերազմից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել էին և եկել եզրահանգման, որ Ադրբեջանը կարող է հաղթանակի հասնել այդ պատերազմում։  

Նույն օրը Հայաստանը խորհրդակցությունների համար Երևան էր կանչել Բելառուսում իր դեսպանին, իսկ Բելառուսը՝ Հայաստանում իր դեսպանին։ 

Հայերեն English Español Français Русский Türkçe 简体中文

Tesla-ն անվարորդ ավտոմեքենաներ է փորձարկում Տեխասում՝ քաղաքային պայմաններում

ՀՀ պաշտպանության նախարարը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է խաղաղապահ ուժերի բրիգադ

Հարավային Կորեայում պարեկային ինքնաթիռ է կործանվել

Պետական մարմիններին, ոչ առևտրային կազմակերպություններին և այլ կառույցներին անշարժ գույքը կտրամադրվի վարձակալությամբ

Սպիտակ տունը մի շարք ամերիկյան ընկերությունների արգելել է տեխնոլոգիաներ վաճառել Չինաստանին

Մարզահամերգային համալիրի հարսանիքից մինչև անտարբերություն եկեղեցու նկատմամբ․ վարչապետի անդրադարձը

Վերջին ամիսներին տարբեր ուղղություններով նկատվում են Ադրբեջանի կողմից միտումնավոր և համակարգված խախտումներ․ Աբրահամյան

Իսրայելի կառավարությունը հաստատել է Արևմտյան ափին 22 նոր բնակավայրի կառուցման ծրագիրը

Երեմյան կաթնամթերքը ոլորտում միակն է FSSC 22000 սերտիֆիկատով

Երևանում վիճաբանության ժամանակ 15-ամյա պատանին դանակով հարվածել է 16-ամյա եղբորը