Աշխարհ

Հնդկաստանի արևելքում ավելի քան 1 միլիոն մարդու են տարհանել «Դանա» ցիկլոնի մոտենալու պատճառով

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի արևելքում ավելի քան 1 միլիոն մարդու են տարհանել «Դանա» ցիկլոնի մոտենալու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դանա» արևադարձային ցիկլոնի մոտենալու պատճառով ավելի քան մեկ միլիոն մարդու տարհանման հրահանգ է տրվել Հնդկաստանի արևելյան Օդիշայի նահանգում՝ Բենգալյան ծոցի ափին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Օդիշայի իշխանություններին։

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ տարերքն Օդիշային կհարվածի հոկտեմբերի 24-ի երեկոյան։

400 000 մարդ արդեն տեղավորվել է ժամանակավոր ապաստարաններում։ Օդիշայի իշխանությունները նշել են ավելի քան 3000 գյուղ, հիմնականում ափամերձ գոտու երկայնքով, որոնք կլինեն ցիկլոնի էպիկենտրոնում: Քամու արագությունը կարող է հասնել 100-120 կմ/ժ-ի։

Նահանգում կանխատեսվում են հորդառատ անձրևներ, որոնք կարող են հանգեցնել այդ թվում մշտադալար սաղարթավոր անտառների հեղեղումների։ Այդ կապակցությամբ բնապահպաններն զգուշացնում են բնակավայրերում կոկորդիլոսների և օձերի հայտնվելու հավանականության մասին։ Սողուններին փրկելու համար ստեղծվել են խմբեր։

«Դանա» արևադարձային ցիկլոնը նաև հորդառատ տեղումներ կառաջացնի Օդիշայի հարևան Արևմտյան Բենգալիայի նահանգում, որտեղ նույնպես կատարվում է բնակիչների տարհանում անվտանգ տարածքներ: Հնդկաստանի այս երկու նահանգներում փոթորկի մոտենալու պատճառով չեղյալ է հայտարարվել գնացքների երթևեկությունը, փակվել են դպրոցները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում