Քաղաքականություն

ՀՀ-ն պատրաստ է զարգացնել ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները՝ անկախ նրանից, թե ով կընտրվի այդ երկրի նախագահ. Ռուբինյան

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն պատրաստ է զարգացնել ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները՝ անկախ նրանից, թե ով կընտրվի այդ երկրի նախագահ. Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի իշխանությունները պատրաստ են զարգացնել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները՝ անկախ նրանից, թե ով է ընտրվելու ԱՄՆ նախագահ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

«Մենք պատրաստ ենք ԱՄՆ-ում ցանկացած նախագահի դեպքում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները զարգացնել։ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները ոչ թե ղեկավարների միջև հարաբերություններ են, այլ երկրների միջև»,- ասաց Ռուբինյանը։ 

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Նախագահի պաշտոնի համար կպայքարեն Հանրապետական կուսակցության թեկնածու, երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում