Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր»․ «Կատուն» ՝ առաջատար. մանկական. սեպտեմբեր, 2024

6 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր»․ «Կատուն» ՝ առաջատար. մանկական. սեպտեմբեր, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:

Սոսուկե Նացուկավայի «Կատուն, որ փրկեց գրքերը» առաջին տեղում է։ Պատկերացրեք դուք մի օր արթնանում եք և իմանում, որ ժառանգել եք մի հի՜ն բուկինիստական գրախանութ։ Ի՞նչ կանեիք․․․Ռինտարոն, օրինակ, որոշում է փակել այն, բայց սովորական մի օր գրախանութի հին ու փոշոտ դարակներից դուրս է գալիս մի խոսող կատու՝ Վագր անունով․․․Կկարողանա՞ Ռինտարոն օգնել Վագրին փրկել գրքերը, ու՞ր կտանեն նրանց լաբիրինթոսներն ու ի՞նչ կլինի գրախանութի հետ․․․

Երկրորդ հորիզոնականում է Կառլո Կոլլոդի «Պինոկիո»-ն: Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները վաղուց են գրավել անհամար փոքրիկ ընթերցողների սրտերը: Հրաշալի, գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են այս անմահ պատմության ողջ հմայքն ու ոգին:

Երրորդ տեղում է Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-Պույ Մուկիկը»: Յուրաքանչյուր երեխա մեծ բավականություն կստանա՝ ընթերցելով հեքիաթը հանրահայտ մուկիկի մասին, դե, իսկ սյուժեն հայտնի է բոլոր-բոլորին:

Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» չորրորդ տեղում է։ Աշխարհահռչակ անգլիացի գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» հեքիաթային վիպակը դասվում է համաշխարհային գրականության շարքը: Այն ջունգլիներում ապրող «մարդու ձագի»՝ Մաուգլիի՝ արկածներով լի կյանքի մասին է, որը ներկայացված է շատ հետաքրքրիր ու գեղեցիկ պատմություններով:

Հեքիաթային վիպակը հրատարակված է կրճատ տարբերակով:

Հինգերորդ տեղում է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» բալլադը: Բալլադը պատմում է մի խորամանկ աղվեսի և միամիտ կկվի մասին. վերջինս հավատում է աղվեսի ստին և զոհաբերում իր ձագերին, որպեսզի աղվեսը չքանդի նրա բույնը: Սակայն խելացի ագռավը խորհուրդ է տալիս մի լավ դաս տալ աղվեսին: Երբ աղվեսը նորից գալիս է, կկուն քշում է նրան: Աղվեսն իմանում է, որ կկվին խորհուրդ է տվել ագռավը և որոշում է նրանից վրեժ լուծել ու բռնում է ագռավին: Սակայն ագռավը նրան խաբելով տանում է այնտեղ, որտեղ պառկած էր շունը. վերջինս բռնում է աղվեսին և խեղդում:

Վեցերորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:

«Անբան Հուռին» յոթերորդ հորիզոնականում է։ Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից։ 

«Ջունգլիների գիրքը» ութերորդ հորիզոնականում է։ Այս փոքրիկ գիրք համայնապատկերի միջոցով ձեր երեխաները և կծանոթանան հայտնի հեքիաթներին, և կզարգացնեն իրենց երևակայությունը տարածական պատկերների միջոցով։

Իններորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:

Նարինե Աբգարյանի «Շոկոլադե Պապիկը» տասներորդ տեղում է։ Նորվեգիայի Բերգեն քաղաքում իր առօրյայով ապրում է նորվեգական միանգամայն սովորական մի ընտանիք՝ մայրիկը, հայրիկը, վեցամյա Մարտինը և նրա ավագ քույրը՝ Մաթիլդան: Բայց ամեն ինչ փոխվում է, և կյանքը դառնում է արկածներով լի, երբ նրանց հյուր է գալիս Օսկար պապիկը, որին երեխաները նախ- կինում երբեք չէին տեսել: Զուր չէ, որ Օսկարին Շոկոլադե պապիկ էին անվանում. չէ՞ որ նա սարսափելի քաղցրակեր է և առանց կոնֆետի, առանց շոկոլադի ապրել չի կարող։ Ու նաև, ուզում եք՝ հավատացեք, ուզում եք՝ ոչ, նա կարողանում է քայլել առաստաղով: Իսկ թե ինչեր պատահեցին կլանող գաղտնիքներով ու արկածներով լի այս գրքում, կարդա՛ այն և կիմանաս:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփ․Գիրք Հրատ․Քանակ
1ՆորՍոսուկե Նացուկավա, «Կատուն, որ փրկեց գրքերը»Դավինչի204
2*Կառլո Կոլոդի, «Պինոկիո»Բուկինիստ81
30Դերենիկ Դեմիրճյան, «Պույ-Պույ Մուկիկը»Բուկինիստ71
4+6Ռադյարդ Քիփլինգ, «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը»Բուկինիստ52
5*Հովհաննես Թումանյան, «Չարի վերջը» Բուկինիստ50
6*«Շունն ու կատուն»Բուկինիստ50
7*«Անբան Հուռին»Բուկինիստ49
8*«Ջունգլիների գիրքը»Բուկինիստ49
9*«Բոքոնիկը»Բուկինիստ47
10-8Նարինե Աբգարյան, «Շոկոլադե Պապիկը»Արևիկ47
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում