Կամրջելով նորարարությունն ու կայուն ապագան. Telcell-ը միջազգային հեղինակավոր CMC համաժողովի ֆինանսական գործընկերն էր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 30 երկրի 150 մասնակից և խորհրդատու հոկտեմբերի 7-11-ը Հայաստանում մեկ հարկի տակ համախմբվել էին «Թվային հորիզոններ. միավորելով նորարարությունները կայուն ապագայի համար» խորագրով գործարար խորհրդատվության միջազգային ամենահեղինակավոր CMC համաժողովի շրջանակում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդատվական և գործարար համայնքի նշանակալի իրադարձության նախաձեռնողն էր Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը։

Թվային դարաշրջանում կարևոր այս ոլորտի նորամուծությունները և առաջնահերթությունները քննարկելու նպատակով մեկտեղված առաջատար մասնագետների թվում էր նաև համաժողովի հովանավոր և ֆինանսական գործընկեր Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։

Բիզնես միջավայրում ժամանակի թվային լուծումներին համընթաց քայլելուն նվիրված պանելային քննարկմանը Արտյոմ Ղազարյանը ներկայացրել է Telcell-ի՝ թվայնացմանն ուղղված կարևորագույն և հավակնոտ նախագծերը՝ Միասնական տոմսային համակարգը ու IPO-ն (Initial Public Offering- բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկ), որոնք վերափոխում են մշակույթը։ 

Երկիր ժամանածների թվում էին այնպիսի հեղինակավոր մասնագետներ, ինչպիսիք են ITC-ի Առևտրի կայուն զարգացման բաժնի ղեկավար Ջոզեֆ Վոզնյակը, ամերիկյան McKinsey կորպորացիայի Ցյուրիխի գրասենյակի ներկայացուցիչ Լեոնիդ Կիրակոսյանը, առաջնորդության խորհրդատու Լարս Սուդմանը, Գործարար Դեյվիդ Յանգը և շատ ուրիշներ։

Միջոցառման նպատակն էր խթանել գիտելիքի փոխանակումը, ամրապնդել միջազգային համագործակցությունը և ստեղծել մասնագիտական աճին նպաստող բարենպաստ միջավայր ոլորտի մասնագետների և բիզնես էկոհամակարգի համար, հետևաբար համաժողովի մասնակիցներն իրենց ելույթներում անդրադարձել են ոլորտի մի շարք զարգացումներին, այդ թվում՝ խորհրդատվության, թվայնացման, շրջակա միջավայրի, կայունության, բիզնես միջավայրի խնդիրներին և մի շարք այլ ուղղություններին առնչվող թեմաներին։ 

Համաժողովի բրենդավորման հիմնական սիմվոլը մատնահետքն էր՝ խորհրդանշելով մասնագիտական հավաքի ազդեցությունն ու ներկայացնելով այն եզակի և մնայուն «հետքը», որը միջոցառումը նպատակ ուներ թողնել թվային փոխակերպման և կայունության ոլորտներում: Մատնահետքը խորհրդանշում է աշխարհում անհատական և առանձնահատուկ հետք թողնելու գաղափարը՝ համաժողովի նպատակին համահունչ՝ կամրջելու նորարարությունները կայուն ապագայի համար:

Հայերեն English Русский

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն