ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգներն աջակցում է սահմանների ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերին՝ թմրամիջոցների և մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի շրջանակում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում տարածված հաղորդագրության մեջ, այս մասին հայտարարել է փոխդեսպան Դեյվիդ Ալենը՝ այսօր առավոտյան ողջույնի խոսք ուղղելով օդային և ցամաքային սահմանի հսկողությանը նվիրված 5-օրյա դասընթացի մասնակից հայ իրավապահներին։