Ռուսական հացահատիկի արտահանումը հոկտեմբերին կրճատվել է 10%-ով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 1-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանն արտահանման համար բեռնել է 3,93 մլն տոննա հիմնական հացահատիկային մշակաբույսեր, ինչը 10%-ով պակաս է 2023 թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Ռուսաստանի հացահատիկային միության վերլուծական վարչության տնօրեն Ելենա Տյուրինան գործակալությանը հայտնել է, որ ցորենի բեռնառաքումները կրճատվել են 5%-ով՝ հասնելով 3 մլն 512 հազար տոննայի։ 

«Սակայն այս կրճատումն ավելի փոքր է, քան սեպտեմբերին էր, երբ բեռնառաքումները կրճատվեցին 16%-ով», - ասել է նա։ 

Գարու արտահանումը կրճատվել է 14%-ով` մինչև 312 000 տոննա, եգիպտացորենինը՝ երեք անգամ` մինչև 102 000 տոննա։

Ինչպես նշել է փորձագետը, կրճատվում է նաև հացահատիկային և լոբահատիկավոր մշակաբույսերի արտահանվող տեսականին։ 

Շարունակվում է կրճատվել նաև արտահանող ընկերությունների թիվը՝ 93-ից հասնելով 48-ի։ Բացի այդ, ցորենն ուղարկվել է 32 երկիր՝ նախորդ սեզոնի 44-ի համեմատ։

Հոկտեմբերի երկու տասնօրյակի ընթացքում Եգիպտոսը դարձել է խոշորագույն գնորդը, երկրորդ տեղում Թուրքիան է: Տյուրինան հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Թուրքիան փոքր-ինչ մեղմացրել է ցորենի ներմուծման արգելքը՝ ալյուր արտադրող ընկերություններին թույլ տալով որոշակի պայմաններով հացահատիկ ներկրել արտասահմանից։ 

Ալժիրը եզրափակում է ռուսական ցորենի խոշորագույն գնորդների եռյակը:

Ընդհանուր առմամբ, սեզոնի սկզբից (2024 թ. հուլիսի 1-ից) Ռուսաստանն առաքել է 21 մլն 940 հազար տոննա հացահատիկի հիմնական տեսակներ, ինչը կազմում է ամբողջ սեզոնի արտահանման ներուժի 39 %-ը։ Ցորենի բեռնառաքումները կազմել են 18 մլն 942 հազար տոննա։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան