Մարզեր

Սևանցի ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը Գինեսի հերթական ռեկորդներն է սահմանել

1 րոպեի ընթերցում

Սևանցի ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը Գինեսի հերթական ռեկորդներն է սահմանել

ԳԱՎԱՌ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, Սևանի մարզադպրոցի սան Վարազդատ Հակոբյանը վերջերս Գինեսի հերթական ռեկորդներն է սահմանել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի Ն․Դագարյանի անվան մարզադպրոցից, Վարազդատ Հակոբյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կայարանում 67 տոննա կշռող գնացքը միջնամատով տեղաշարժել է 2 մետր 30 սանտիմետր, իսկ 134 տոննա կշռող գնացքը աջ ձեռքով տեղաշարժել է 63 սմ։ Անվանի մարզիկն իր ռեկորդները նվիրել է ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակին։ 

Խոսրով  խլղաթյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում