Տեղացող ձյան պատճառով Երևան-Մեղրի ճանապարհին առաջացած խցանումից դուրս է բերվել 10 մարդատար և 3 բեռնատար ավտոմեքենա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Հարժիս հատվածում՝ խաչմերուկում, առկա է խցանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը՝ կից հրապարակելով լուսանկարներ և տեսանյութ, որոնցից պարզ է դառնում, որ խցանումն առաջացել է տեղացող առատ ձյան պատճառով:
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ արգելափակումից դուրս են բերել 10 մարդատար և 3 բեռնատար ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը: