Քաղաքականություն

ՀՀ ԱԺ փոխնախագահը և ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հնարավոր հեռանկարները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ փոխնախագահը և ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հնարավոր հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հանդիպել են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Սիթի Ռոզամարիենտի Դաթո Հաջի Աբդուլ Ռահմանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին՝ Հայաստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցում աջակցելու համար:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ԱԺ և ԱՍԵԱՆ խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության հնարավոր հեռանկարները:

Ըստ աղբյուրի՝ Ռահմանն իր հերթին կարևորել է Հայաստանի մասնակցությունն AIPA-ի աշխատանքներին՝ այն համարելով ԱՍԵԱՆ ԽՎ-ի հետ թե՛ բազմակողմ, թե՛ երկկողմ մակարդակներում կապեր հաստատելու կարևոր հարթակ:

Կողմերը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում