Վիետնամը ՀՀ-ին աջակցում է երկարաժամկետ խաղաղության ու կայունության գործընթացում. սպասվում է ՀՀ ԱԺ նախագահի այցը Վիետնամ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Նգուեն Թի Թանի հետ: Հայկական պատվիրակության կազմում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը վիետնամական կողմին ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ մասնավորապես, անդրադառնալով նաև ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Այս առիթով վիետնամական կողմն իր աջակցությունն է հայտնել երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանն ուղղված գործընթացին:

«Վիետնամը Հայաստանի հիմնական գործընկերներից մեկն է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Մեր երկրների միջև հեռավորությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ համագործակցության խորացման համար»,- ասել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Նա ընդգծել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր հարթակ է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խթանման և միջպետական հարաբերությունների զարգացման համար:

ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է զրուցակցին, որ ՀՀ ԱԺ-ում գործում է Հայաստան-Վիետնամ բարեկամական խումբ: Հայկական կողմն ակնկալում է նմանատիպ խմբի ստեղծումը Վիետնամի խորհրդարանում:

Ըստ աղբյուրի՝ երկու օրենսդիր մարմինների միջև շփումների ակտիվացման առումով փոխադարձ այցերը չափազանց կարևոր են: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է մոտ ապագայում սպասվող Ազգային ժողովի նախագահի այցին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն՝ համոզմունք հայտնելով, որ այն կծառայի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:

«Անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացմանը և երկու երկրների միջև ուղիղ չվերթների իրականացման հնարավորությանը:

Հայաստանն իր պատրաստակամությունն է հայտնում ջանքեր գործադրել Վիետնամի և ԵԱՏՄ-ի միջև արդյունավետ համագործակցության հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում մասնակցությանը և բարձր է գնահատում նախորդ տարվա օգոստոսին ստացած դիտորդի կարգավիճակը:

Աժ փոխխոսնակն ընդգծել է նաև ՀՀ-ի արդյունավետ համագործակցությունն ԱՍԵԱՆ-ի երկրների հետ միջազգային կազմակերպությունների շրջանակում: 

Հայերեն Français Русский

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով