Քաղաքականություն

Լաոսի ԱԺ փոխնախագահը հայ գործընկերոջ հետ հանդիպմանն իր աջակցությունն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանը

1 րոպեի ընթերցում

Լաոսի ԱԺ փոխնախագահը հայ գործընկերոջ հետ հանդիպմանն իր աջակցությունն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Վիենտյանում ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական 45-րդ գագաթաժողովի շրջանակում Լաոսի Ազգային ժողովի փոխնախագահ Խամբհայ Դամլաթի հետ հանդիպմանը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը: 

«Նշել եմ, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում մասնակցությանը, եւ ընդգծել, որ նման գագաթնաժողովները եւս կարեւոր հարթակ են երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հակոբ Արշակյանը: 

Լաոսի փոխխոսնակն իր աջակցություն է հայտնել խնդիրների խաղաղ կարգավորմանը, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և անկախությանը: 

Քննարկվել են նաեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում համագործակցության ակտիվացումն ու փոխադարձ այցերի կարեւորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում